Ճավայի ծովի գոտում, որտեղ դեկտեմբերի 28-ին ռադարների տեսադաշտից անհետացել էր Air Asia Indonesia ավիաընկերության ինքնաթիռը, AP-3C Orion ավստրալական ինքնաթիռը կասկածելի

Ճավայի ծովի գոտում, որտեղ դեկտեմբերի 28-ին ռադարների տեսադաշտից անհետացել էր Air Asia Indonesia ավիաընկերության ինքնաթիռը, AP-3C Orion ավստրալական ինքնաթիռը կասկածելի անհայտ օբյեկտ է հայտնաբերել, եւ այժմ ինդոնեզական զինվորականները ստուգում են այդ տվյալները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հայտարարել է Ինդոնեզիայի ավիացիայի կրտսեր մարշալ Ագուս Դվի Պուտրանտոն (Agus Dwi Putranto):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայի Ազգային փրկարարաորոնողական վարչությունը(Basarnas) ստուգում է ինքնաթիռի անհետացման վայրում պայթյունի ձայն լսած Բանկ-Բելիթունգ արշիպելագի բնակիչների հաղորդագրությունը:

Ինդոնեզիայի Սորաբայի քաղաքից դեպի Սինգապուր QZ8501 չվերթն իրականացնող AirAsia ընկերության Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը: