Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը Ամանորի գիշերը կաշխատի մինչեւ ժամը 02.00-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը: Մնացած ոչ աշխատանքային օրերին (գունվարի 1-11-ը) մետրոպոլիտենը կաշխատի սովորական ռեժիմով, այսինքն մինչեւ ժամը 23.00-ն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը նշեց, որ մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ գիշերը ժամը 2-ը, որպեսզի մարդիկ կարողանան դեկտեմբերի 31-ի գիշերվանից մինչեւ հունվարի 1-ը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք համերգից հետո հասնել տուն:




























