Երեւանի պոլիկլինիկաներում տոնական օրերին հերթապահություն կիրականացնեն թերապեւտներն ու մանկաբույժնմերը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ բոլոր ոչ աշխատանքային օրերին (դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 11-ը) ժամը 09.00-ից մինչեւ 13.00-ն մայրաքաղաքի պոլիկլինիկաներում կհերթապահեն թաղամասերի թերապեւտներն ու մանկաբույժները: