Խորվաթիայում նախագահի ընտրությունների առաջին փուլում, որը կայացել է դեկտեմբերի 28-ին, ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ թվով ձայներ: Այդ մասին են վկայում Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Քվեների 98,3 տոկոսի հաշվարկից հետո պարզվել է, որ երկրի գործող նախագահ Իվո Յոսիպովիչը ստացել է 38,5 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը՝ 37,1 տոկոս:
Այսպիսով, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ 50 տոկոս գումարած մեկ ձայն, որպեսզի հաղթի առաջին փուլում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երկրի նախագահին կընտրեն երկրորդ փուլում, որը տեղի կունենա 2015-ի հունվարի 11-ին:




























