Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր՝ դեկտեմբերի 29-ի գիշերն ընդունել է 2015-ի պետական բյուջեն, որտեղ նախատեսվում է ՀՆԱ 3,7 տոկոսի չափով դեֆիցիտ:

Ըստ ընդունված փաստաթղթի, տնտեսական անկումը կկազմի 4,3 տոկոս, գնաճը՝ 13,1 տոկոս, պետական պարտքի սահմանային չափը՝ 68,3տոկոս կամ 1,176 տրլն գրիվեն:

2015-ին պետական պարտքի սպասարկման համար նախատեսվել է 74,6 մլրդ գրիվեն:

Բյուջեն նախատեսում է պաշտպանական եւ անվտանգության ոլորտների ծախսերի ավելացում: Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ 2015-ին այդ նպատակներին կուղղվի ՀՆԱ 5 տոկոսը (3 տոկոս պաշտպանությանը, 2 տոկոս անվտանգությանը):

Բյուջեի նախագծին կողմ է քվեարկել 233 պատգամավոր (անհրաժեշտ էր 226 կողմ ձայն): Գերագույն ռադայի նիստը ընթացել է դադարներով, դեկտեմբերի 28-ի առավոտից: