Մերձմոսկվայում յոթնամյա երեխան պապի տրավմատիկ ատրճանակով խաղալիս կրակել է իր գլխին:

Երեխային տեղափոխել են տեղի հիվադանոցի վերակենդանացման բաժանմունք՝ գանգուղեղային բաց վնասվածքով: Ավելի ուշ տուժածին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոց: Նրա վիճակի մասին տեղեկություն չկա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին: Շյոլկովո քաղաքի վարժարաններից մեկի աշակերտը չհրկիզվող պահարանի բանալի է գտել, որտեղ տրավմատիկ «Ստրաժնիկ» ատրճանակ է եղել: Զենքը պատկանել է երեխայի 63-ամյա պապին, որն այդ պահին հանգստանալիս է եղել Բուլղարիայում:  Միջադեպի պահին բնակարանում գտնվել են երեխայի 34-ամյա հայրը, ինչպես նաեւ նրա քույրը եւ զարմիկը: