Հունաստանի խորհրդարանը դեկտեմբերի 29-ին հերթական անգամ կփորձի նախագահ ընտրել եւ լուծել երկրի քաղաքական ճգնաժամը: 73-ամյա Ստավրոս Դիմոսի թեկնածության երկու նախորդ քվեարկություններն ընդդիմությունը տապալել էր:

Եթե այսօր պատգամավորները կրկին չքվեարկեն իշխող կոալիցիայի առաջադրած թեկնածուի օգտին, ապա խորհրդարանը կցրվի, իսկ Հունաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

Հունաստանի նախագահի պաշտոնում հաստատվելու համար պահանջվում է 180 պատգամավորական ձայն: Առաջին փուլում Դիմոսի օգտին քվեարակել է 160 մարդ, երկրորդում՝ 168: