Լիբիայի հակամարտության պատճառով նավթի համաշխարհային առաջարկի կրճատման սպասումների ֆոնին նավթի գինը բարձրացել է:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում թանկացել են 0,66%-ով՝ կազմելով 59,84 դոլար, հայտնում է Bloomberg-ը:

Լիբիայի կառավարության ներկայացուցիչը հաղորդել է, որ նավթային  պաշարները վտանգված են, քանի որ լիբիական նավթ արտահանող Էս-Սոդեր նավահանգստում բռնկված հրդեհը կարող է տարածվել հզոր քամու պատճառով:

Ընդ որում, էնեգետիկայի նախարար Ալիժիր Յուսեֆ Յուսֆին Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը կոչ է արել կրճատել նավթի հանույթը՝ գների աճը զսպելու նպատակով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Associated Press-ին: