«Ռոստելեկոմը» 2015թ. Ամանորին կորպորատիվ հաճախորդների նվերներին ուղղվող միջոցները փոխանցել է հայաստանյան վեց մանկատների՝ Գավառ, Վանաձոր, Գյումրի, Երեւան քաղաքներում եւ Նոր Խարբերդ գյուղում:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մանկատներից երեքը մասնագիտացված են՝ նրանց խնամքի տակ գտնվող երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն:
Ակցիայի շրջանակներում մանկատների համար գնվեց եւ տրամադրվեց հագուստ, տնտեսական նյութեր, խաղալիքներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ:
































