Ռուսաստանի Յամալո-Նեմեցկի ինքնավար շրջանում եղնիկների լծասարքը վարող տղամարդը մահացել է կրկնակի ավտովթարի արդյունքում. սկզբում նրա վարած սահնակը բախվել է մի ավտոմեքենայի, այնուհետեւ եղնիկներ քշողն ընկել է մեքենայի հետեւից ընթացող մյուս մեքենայի անիվների տակ:
Առաջին բախումից հետո տղամարդն իջել է սահնակից եւ այդ պահին նրան հարվածել է Toyota-ի հետեւից եկող Volkswagen մակնիշի ավտոմեքենան: Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է: Ավտովթարի այլ մասնակիցների վիճակի մասին հաղորդագրություն չի ստացվել:




























