Երեւանի Թեւոսյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ՎԱԶ-21096» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: