Արտաշատի Իսակովի փողոցի թիվ 99 շենքի դիմաց, դեկտեմբերի 28-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29-ամյա Սյուզաննա Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց: