Եկել է ժամանակը, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք պետք է գիտակցենք, որ բացի ներկա Հայաստանի տարածքից, մենք ունենք հայրենիք, որը կորցրել ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ 2015 թվականը լինելու է նաեւ մեր պահանջատիրության տարի: «Հայ քաղաքական միտքը, լինի Հայաստանի տարածքում, ԼՂՀ-ում, թե այլ երկրներում, պետք է համապատասխան հայտեր ներկայացնի հայ ժողովրդի պահանջատիրության հետ կապված: Ես պատրաստվում եմ նաեւ օրինագիծ ներկայացնել խորհրդարանում, որը կծառայի մեր պահանջներին»,-ասել է Զարուհի Փոստանջյանը:



























