Հունաստանի խորհրդարանը քվերակության երրորդ եւ վերջին փուլի արդյունքում կրկին չի սատարել կառավարության կողմից առաջադրված նախագահի թեկնածուին:
Պաշտոնական քվեարկությունը դեռեւս չի ավարտվել, սակայն 300 օրենսդիրներից ավելի քան 120-ը մերժել են վարչապետ Անտոնիս Սամարասի կողմից առաջարկված նախկին եվրահանձնակատար Ստավրոս Դիմասի թեկնածությունը: Երրորդ քվեարկության հաղթանակի համար Դիմասը պետք է հավաքեր ձայների ավելի քան 3/5 (180+ ձայն):
Հունական օրենսդրության համաձայն, այժմ երկրում պետք է անցկացվեն արտահերթ համընդհանուր խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է «Ինտեֆաքսը»:
Եթե ընտրությունները նշանակվեն փետրվարին, ապա Հունաստանը չի հասցնի ավարտել երկրի վարկավորման ծրագրի ավարտման շուրջ վարկատուների հետ տարվող բանակցությունները, եւ մեծ է Սիրիզայի ձախ կուսակցության՝ իշխանության գլուխ բարձրանալու հնարավորությունը:




























