Ամանորի նախաշեմին գյուղատնտեսության նախարարության մի քանի աշխատակիցներին սպառնում է աշխատանքից ազատում: Ինչպես NEWS.am-ին հայտարարել են Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի մի շարք աշխատակիցներ, մի քանի օր առաջ ղեկավարությունը հայտարարել էր, որ նրանք ստիպված կլինեն թողնել աշխատանքը: «Իսկ մի քանի օր անց, երբ մենք կրկին ներկայացանք ղեկավարությանը, մեզ հայտարարեցին. ոչ մի նման բան մենք չենք ասել: Անորոշ վիճակում ենք հայտնվել», - անանունության պայմանով նշել են աշխատակիցները:
Կենտրոնում հրաժարվեցին մեկնաբանել իրավիճակը, կամ նույնիսկ հերքել այդ տեղեկությունները: «Այդ հարցի շուրջ ես ոչինչ չեմ ցանկանում խոսել», - հայտարարեց տնօրենի ԺՊ Արշալույս Հայրապետյանը:



























