Չնայած աննախադեպ ջանքերին, ԱՄՆ-ն չկարողացավ «ամրացնել հակառուսական մասշտաբային կոալիցիան», կարծում է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինտերֆաքսին» տված հարցազրույցի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ պետությունների մեծ մասի միջեւ զարգանում է «իրավահավասար փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն»:

Լավրովը նշել է, որ Մոսկվան շահագրգռված չէ Արեւմուտքի հետ հակամարտության մեջ եւ կարծում է, որ «դիմակայության պարույրից դուրս գալն» անհնար է: «Չնայած արեւմտյան երկրների ոչ բարեկաման քայլերին՝ մենք նախկինի պես դեմ ենք պրիմիտիվ հակամարտային սխեմաների գլորմանը», - ասել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է բոլորի հետ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահերի հավասարակշռության վրա հիմնված համագործակցության համար: «Իսկ Ռուսաստանը դրսի ազդեցությանը ենթարկել եւ մեր հաշվին իրենց խնդիրները լուծելը պատմության մեջ դեռ ոչ մեկին չի հաջողվել եւ չի էլ հաջողվի», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: