Տաջիկստանը կարող է Եվրասիական տնտեսական միություն մտնել 2015 թ., հայտնել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը:
«Տաջիկստանը ՀԱՊԿ-ի մեր ակտիվ գործընկերն է, այն աշխատում է ազատ առեւտրի գոտում՝ լիարժեք ծավալով: Ես կարծում եմ, որ այն արդեն մոտենում է ԵՏՄ-ի անդամ դառնալու որոշմանը», – ասել է Մորոզովը:
Ըստ նրա՝ 2015 թ. ԵՏՄ անդամ կարող է դառնալ նաեւ Ուզբեկստանը, փոխանցում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
«Այժմ ավարտվում է ԱԱԳ-ին Վիետնամի միանալու ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքը: Իրանն ու Թուրքիան բացահայտ ասում են, որ իրենք կցանկանային միանալ այդ գոտուն: Կա 28 պետություն, որոնց հետաքրքիր է մեր տնտեսական դաշտը», – հավելել է սենատորը:
Ավելի վաղ ԴԽ-ի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ բանակցություններ են վարում Տաջիկստանի հետ՝ ԵՏՄ-ին Տաջիկստանի միանալու հեռանկարների ուղղությամբ:




























