Այրվող Norman Atlantic նավի բոլորուղեւորներին դուրս են բերել, հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: 

«Շոգենավում մնացել է միայն անձնակազմը, Norman Atlantic-ի բոլոր 407 ուղեւորները փրկվել են», — հայտարարել է Ռենցին:

Norman Atlantic-ի ուղեւորների ցուցակում կան երկու ուկրաինացու եւ Վրաստանի ութ քաղաքացու ազգանուններ: Ամենից շատ նավում կան Հունաստանի քաղաքացիներ՝ 234 մարդ,  ինչպես նաեւ 54 թուրք հպատակ եւ Ալբանիայի ու Իտալիայի 22-ական քաղաքացի: Ուղեւորների շարքում կան նաեւ Գերմանիայի 18 քաղաքացի, Շվեյցարիայի 10 հպատակ, ինը ֆրանսիացի, Բուլղարիայի յոթ քաղաքացի, վեց ավստրիացի, հինգ սիրիացի, Մակեդոնիայի, Հոլանդիայի եւ Բելգիայի երեքական հպատակ, ինչպես նաեւ Հունգարիայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի եի Իրաքի երկուական քաղաքացի, եւ Ռումինիայի, Խորվաթիայի, Շվեդիայի, Կանադայի, Եգիպտոսի եւ Մալթայի մեկական քաղաքացի:   Անձնակազմում կան 22 իտալացի եւ 34 հույն: 

Ըստ վերջին տվյալի՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել հինգ մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունաստանի արեւմտյան Իգումենիցա նավահանգստից Իտալիայի Անկոնա նավահանգիստ մեկնող  նավում հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 28-ի առավոտյան՝ պահեստային մասում: Բռնկման պահին նավում եղել էր շուրջ 470 ուղեւոր եւ անձնակազմի անդամները: