Ադրբեջանի իշխանությունները «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակին մեղադրում են փողերի լվացման մեջ:

«Ինտերֆաքս-Ադրբեջանը», վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրներին, հաղորդում է, որ քրեական գործի հետանքննությւան շրջանակներում ոչ պետական կազմակերպությունների գրասենյակների հաշվին արտասահմանից խոշոր գումարների ստացման տեղեկատվություն է ստացվել: Տվյալ տեղեկատվության համաձայն, 2010թ. փոխանցվել է 760 հազար դոլար, 2011թ.-ին՝ ավելի քան 570 հազար դոլար, 2012թ. ՝ ավելի քան 700 հազար դոլար, 2013թ.՝ ավելի քան 780 հազար դոլար, 2014թ.՝ ավելի քան 730 հազար դոլար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն ավարտել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի խուզարկությունը, որից հետո ոստիկանները կնքել են գրասենյակը:

 «Ներկայումս  «Ազատություն» ռադիոյի գործունեության հետաքննություն է  տարվում, որի ընթացքում արդեն մի շարք ֆինանսական խախտումներ են բացահայտվել: Քննչական մարմինները ստացված ֆինանսական միջոցների լվացման, ինչպես նաեւ այդ գումարների հափշտակության շուրջ լուրջ կասկածներ ունեն», - նշել է գործակալության զրուցակիցը: