Ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ ընտանիքը դեկտեմբերի 29-ի երեկոյան դանակահարվել է:
Ողբերգությունը տեղի է ունեցել Պիխտինո (Վնուկովսկոյե ավան) գյուղում՝ բնակելի տներից մեկի բնակարանում: Բնակարանը վարձակալվել է ոչ ավանդական ընտանիքի կողմից՝ բաղկացած միասեռ սիրո երեք սիրահարներից եւ տրանսվեստիտից, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Դեկտեմբերի 28-ի երեկոյան բնակարանի երկու վարձակալները այցելել են գիշերային ակումբ եւ ծանոթացել մի տղամարդու հետ, ում որոշել են հրավիրել տուն: Անծանոթին բերել են բնակարան եւ առաջարկել մասնակցել իրենց սեռական խրախճանքին: Սակայն հյուրը անսպասելիորեն հայտարարել է, որ ինքը հետերոսեքսուալ է, այնուհետեւ վերցրել է դանակը եւ իսկական սպանդ սարքել: Վիրավորվածներից մեկը հասցրել է թաքնվել պատշգամում, ինչի շնորհիվ ողջ է մնացել: Մնացածները՝ երկու նույնասեռական տղամարդիկ եւ տրանսվեստիտը մահացել են:




























