Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 27-ին ներում է շնորհել կալանավայրում իր պատիժը կրող, 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը։
Աղբյուրի համաձայն Հովհաննիսյանը արդեն տանն է։
Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր 2012 թվականի հունիսին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու մեղադրանքով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




























