Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով արդյունավետ աշխատանքի համար Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Առաքելի Արեյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Սանասարի Օհանյանը պարգեւատրվել Անանիա Շիրակացու մեդալով: