Վերջին շրջանում քուրդ զինյալների եւ թուրքական զինված ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհված քուրդ զինյալների թաղումները եւ մեծարումները շոկի մեջ են գցում թուրք հասարակությանը։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ հուլիսի 5-ին Թուրքիայի Հաքքարի նահանգում PKK-ի եւ թուրք զինվորականների միջեւ բախման հետեւանքով սպանված քուրդ զինյալների թաղմանը մասնակցած թուրքական խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Համիթ Գեյլանին թուրքական հասարակությանը զայրացնող եւս մեկ քայլ է արել՝ այցելելով  սպանված  10 PKK-ի անդամների համար ցավակցելու նպատակով պատրաստված վրանը։  «Մենք ամբողջ սրտով կիսում են այս ցավերը»,-նշել է քուրդ պատգամավորը։

Նշենք, որ թուրքական հասարակությունը մի տեսակ ցնցված է քուրդ բնակչության կողմից սպանված PKK-ի անդամների թաղումները բողոքի գործողությունների վերածելու եւ սպանվածներին մեծարելու գործողություններից։