Հայաստանից Ռուսաստան փոխադրվող բեռների ապահովագրությունը պարտադիր կդառնա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց հայկական «Սաթի» լոգիստիկ ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, չնայած եւ Բեռների միջազգային փոխադրումների մասին մաքսային կոնվենցիայի (TIR)-ի անդամ է, սահմանին բեռների ապահովագրության TIR գրքույկը  չի պահանջում: Դրա փոխարեն, կախված բեռի քաշից եւ հեռավորությունից, պահանջվում է առանձին-առանձին ապահովագրություն: Երրորդ երկրների միջով Եվրասիական տնտեսական միության երկրներ տարանցման դեպքում պահպանվում է նաեւ միջազգային տնանսպորտային վրադիրի մասին պահանջը (CMR): 

Առաքելյանը նաեւ հավելեց որ Վրաստանի միջոցով ապրանքների տարանցման հետ կապված բարդություններ չեն ծագի. այդ գործընթացի շուրջ վաղուց պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սահմանին փոխադրողը կկազմի տրանացման հայտարագիր, իսկ վրացական սահմանին ավտոմեքենան կկապարակնքեն: Այնուհետեւ բեռնափոխադրումը կշարունակվի ճիշտ այնպես, ինչպես նախկինում էր: