2015 թվականին հարկավոր է շարունակել էներգախնայող ապրանքների քարոզչությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Աշոտ Միրզոյանը:

Ներկայում, ըստ նրա, Հայաստանի սպառողներն աղոտ պատկերացում ունեն ոչ միայն էներգախնայող կենցաղային ապրանքների, այլեւ դրանց միջեւ տարբերությունների մասին:

«Ոչ բոլորը գիտեն, որ հիմա դրանք արդեն բավականաչափ հասանելի են եւ կարճ ժամանակում ինքնածախսածածկվում են: Գազն ու էլեկտրականությունը թանկացել են, իսկ մենք չենք ցանկանում մտածել, թե ինչպես կարելի է խելամտորեն տնտեսել: Չէ՞ որ այդպիսով հենց մեզ կօգնենք»,- նշեց Միրզոյանը: