Որոնողափրկարարական ծառայությունները ստուգում են ծխի սյան մասին լուրը, որըականատեսները նկատել են AirAsia-ի օդանավի վթարի գոտում:
CBS News-ը հայտնում է, որ հաղորդագրությունն ստուգելու համար կղզու հետազոտվող հատված են ուղարկվել Cessna երկու որոնողական օդանավեր: Որոնման գոտին ընդլայնվել է, այժմ այն մեծ է Քալիֆորնիա նահանգի մակերեսից, փոխանցում է «lenta.ru»-ն:
8501 չվերթի վերջին կոորդինատներից ելնելով՝ օդանավը ջրին է բախվել եւ գտնվում է ծովում, ասել է որոնողափրկարարական առաքելության ղեկավար Հենրի Բամբանգ Սոլիստիոն (Henry Bambang Soelistyo): Այնուամենայնիվ, որոնումը ծրագրվում է տեղափոխել նաեւ օվկիանոսի կղզիներ:
Որոնումներին ծրագրում են ներգրավել նաեւ ԱՄՆ ռազմածովային ուժերին: Որոնման գոտի է ուղարկվել «Սեմփսոն» (Sampson) ավիակիրը:
Մաայզիական AirAsia ընկերության Ինդոնեզիայի Սուրաբայից Սինգապուր մեկնող QZ8501 չվերթի Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը: Օդանավում եղել էր 162 մարդ, այդ թվում՝ 17 երեխա:
Կապի վերջին սեանսի ժամանակ օդաչուները թույլտվություն են խնդրել 2 հազար մ բարձրություն հավաքելու համար: Ինդոնեզիայի ցամաքային ծառայությունները սկզբում թույլատրել են, սակայն անմիջապես մերժել, քանի որ նշված բարձրությունում այլ օդանավ է գտնվել: Անմիջապես դրանից հետո AirAsia-ի օդանավի հետ կապը կորել է:



























