ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտնել է  ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ Չեչնիայից: Դա արվել է «Մագնիտսկու ցուցակի» օրենքի հիման վրա:

Պատժամիջոցների ցուցակում են Չենիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Ապտի Ալաուդինովը եւ Չեչնիայի նախագահի աշխատակազմի եւ կառավարության ղեկավար Մոհամեդ Դաուդովը:  Անհատական պատժամիջոցներ են կիրառվել նաեւ Վիկտոր Յակովլեւիչ Գրինի եւ Անդրեյ Ալեքսանդրովիչ Ստրիժովի նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ աշխատակազմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Գրինը  դատախազության աշխատակից է, որը մասնակցել է Սերգեյ Մագնիտսկու գործին, ինչպես նաեւ աշխատել է Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի գործի վրա: Անդրեյ Ստրիժովը ՔԿ-ի քննիչ է, նա նույնպես աշխատել է Մագնիտսկու գործի վրա: Գրինն ու Ստրիժովը մասնակցել են 2012 թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում անկարգությունների վերաբերյալ գործի քննությանը: