ԱՄՆ-ն նավթային պատերազմ է մղում ՌԴ-ն եւ Վենեսուելան փլուզելու համար, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նա հայտարարել է, որ այդ պատերազմի եւս մեկ նպատակն է OPEC-ի փլուզումը:
«Նավթային պատերազմ է ընթանում, որի նպատակն է քանդել Ռուսաստանը, ասել է Մադուրոն: - Այսօր ԱՄՆ նախագահ Օբաման դա խոստովանել է ռադիոհարցազրույցում»:
Միաժամանակ նավթի գների անկումն ուղղված է Վենեսուելայի դեմ, վստահ է նախագահը: Նրա նպատակն է «նորից գաղութացնել մեր երկիրը, քայքայել մեր անկախությունը եւ մեր հեղափոխությունը՝ տնտեսական ճգնաժամի հաշվին», ասել է Մադուրոն: «Սակայն ոչ Ռուսաստանը, ոչ Վենեսուելան չեն հանձնվի, մենք կշարունակենք պայքարը, եւ նրանք մեզ չեն հաղթի», - վստահեցրել է նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ նավթի արդարացի գինը կազմում է 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Նա վստահություն է հայտնել, որ համաշխարհային շուկայում գները կվերադառնան այդ մակարդակին:




























