Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թեթչերը 1984 թ.  դեռ ԽՄԿԿ ԿԿ  գլխավոր քարտուղար չդարձած Միխայիլ Գորբաչյովին գտնահատել է որպես խելացի եւ անկեղծ մարդու, որի հետ կարելի է աշխատել: Այս մասին ասվում է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ Թեթչերի գաղտնազերծված նամակագրությունում:

Լոնդոնի ազգային արխիվը գաղտնազերծել է Մարգարետ Թեթչերի նամակագրությունը՝ 30 տարի անց: Թեթչերի հետ հանդիպման պահին Գորբաչեւը եղել է ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ:

«Նա բավական խելացի եւ բաց է: Նա բարյացակամ է, ունի հմայք եւ հումոր», – գրել է Թեթչերը Ռեյգանին՝ Միխայիլ Գորբաչեւի մասին: «Նա այնպիսի մարդ է, որի հետ կարելի է գործնական հարաբերություններ հաստատել: Ես նրան դուր եմ եկել», – հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Agence France-Presse-ը, ուսումնասիրելով փաստաթղթերը, նշում է, որ Բրիտանիայի իշխանությունները ցնցված են եղել Գորբաչեւի  կնոջից՝ Ռաիսայից:  Այցի ժամանակ նա մեկնել է  Mappin and Webb խանութներից մեկը, որտեղ գնել է ադամանդներով եւ նռնաքարերով ոսկի ականջօղեր: 

Ազգային արխիվը գաղտնազերծել է նաեւ Թեթչերի նամակագրությունը 1985 թ.  Մեծ Բրիտանիա փախած ԿՀՎ նախկին աշխատակից Օլեգ Գորդիեւսկու հետ:  «Փաստաթղթերը ցույց են տալիս կառավարության պաշտոնյաների տառապագին վարանումները, թե ինչպես հայտնել նախկին գործակալի՝ Մեծ Բրիտանիայի հետախուզության կողմն անցնելու մասին այնպես, որպեսզի երկարաժամկետ վնաս չհասցնեն  Մոսկվայի հետ դիվանագիտական առեւտրային հարաբերություններին», – նշում է Financial Times-ը՝ ծանոթանալով փաստաթղթերի հետ:

1985 թ. Գորդիեւսկին դատապարտվել է մահապատժի Հայրենիքի դավաճանության համար՝ գույքի բռնագրավմամբ:  Դատավճիռը չեղյալ չի հայտարարվել նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո, հայտնում է rbc-ն:

Թեթչերը Գորբաչյովին համարել է «խելացի եւ անկեղծ». գաղտնազերծված նամակագրություն

Լոնդոնի ազգային արխիվը գաղտնազերծել է Մարգարետ Թեթչերի նամակագրությունը՝ 30 տարի անց...