Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Պրայա Գրանդի քաղաքի ափի մետաղական կրպակում անձրեւից փրկվելու փորձը ողբերգությամբ է ավարտվել: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի ցերեկը: Կրպակին կայծակն է հարվածել: 

Չորս մարդ, այդ թվում մեկ հղի կին, տեղում մահացել են: Եվս երկու զոհ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է «Ռիդուսը»՝ վկայակոչելով տեղի թերթը: Մինչդեռ ՏԱՍՍ-ը հայտնում է հինգ զոհի մասին:

Ըստ տեղի մամուլի՝  ամպրոպի ժամանակ գրանցվել է կայծակի 3 հազար հարված:

Բրազիլիան կայծակի հարվածներից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է: Տարվա սկզբից կայծակի հարվածից զոհվել է 84 մարդ (անցյալ տարի՝ 88 մարդ):