ԱՄՆ-ն անհանգստացած է «Ազատություն» ռադիոյի լրագրողների նկատմամբ Ադրբեջանի գործողություններից, հայտարարել է  Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն: 

«Պետքարտուղար Ջոն Քերրին այս թեման բարձրացրել էր դեկտեմբերի 21-ին նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում: Դրանից հետո մենք տեսանք «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» (РС/РСЕ) ռադիոկայանների փակ ներկայացուցչությունները, նրանց աշխատակիցների արտաքսումն իրենց տներից՝ անհասկանալի մեղադրանքներով տեղի իրավապահ մարմինների կողմից հարցաքննվելու համար», — ասել է Ռատկեն: «Նման գործողությունները նոր մտավախություն են առաջացնում», - ասել է Պետդեպի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա Բաքվին կոչ է արել «կատարել իր միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքները եւ հիմնական ազատությունները պահպանելու հարցում, ներառյալ խոսքի ազատությունը» եւ «ճիշտ ուղղությամբ քայլ» է անվանել Ալիեւի որոշումը՝ 87 մարդու «ներում շնորհելու մասին, որոնցից 10-ը ձերբակալվել էին քաղաքացիական գործունեության համար»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները խուզարկություն էին անցկացրել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում: Դրանից երեք շաբաթ առաջ ձերբակալվել էր ընկերության անկախ աշխատակից Խադիջա Իսմայիլովան: