ԿՀՎ-ի խոշտանգումների մասին զեկույցը Սենատի հետախուզական հանձնաժողովի զեկույցն ԱՄՆ-ում դեկտեմբերի 30-ին  առանձին գրքով է լույս տեսել:

Melville House անկախ տպագրատունը հայտարարել է, որ  500-էջանի գիրք է թողարկում՝ փափուկ կազմով եւ  50 հազար օրինակով: Միաժամանակ, գիրքը կունենա էլեկտրոնային տարբերակ:

Հատարակչոթյունը զեկույցն անվանել է «հավանաբար, ներկա սերնդի ամենակարեւոր կառավարական փաստաթուղթը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Տպագրվել է միայն զեկույցի գաղտնազերծված հատվածը. 6 հազար էջանոց ամբողջական տեքստը նախկինի պես գաղտնի է:Դեկտեմբերին տարածված զեկույցը հայտնում է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք ԿՀՎ-ի մի շարք չարաշահումների մասին, ներառյալ ձերբակալվածների խոշտանգումները, առնվազն 26 մարդու անարդարացի ձերբակալությունը՝ ահաբեկչության մեղադրանքով, Կոնգրեսի եւ Սպիտակ տան ապատեղեկատվությունը՝ ԿՀՎ-ի մեթոդների մասին: