Նավթի համաշխարհային գները նվազում են հանքարդյունահանման ավելցուկի վերաբերյալ ներդրողների մտավախություններին զուգահեռ, վկայում են աճուրդի ցուցանիշները:

Brent տեսակի նավթի փետրվարի ֆյուչերսների արժեքը Երեւանի ժամանակով  8.43-ին նվազել է 0,21% -ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 57,76 դոլար: Փետրվարի ֆյուչերսների գինը  WTI թեթեւ տեսակի նավթի համար նվազել է 0,11%-ով՝ մինչեւ 53,55 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Դեկտեմբերի 29-ի աճուրդի ընթացքում նավթ համաշխարհային գները նվազել են մինչեւ 57,65 եւ 52,97 դոլար՝  Brent եւ WTI տեսակի նավթերի մեկ բարելի դիմաց համապատասխանաբար, որը ցածր է 2009 թ. մայիսի 11-ի նվազագույնից:, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Շուկայում ավելցուկը մոտ ապագայում լուծելի խնդիր չէ: Նավթի գները ճնշման են ենթարկվում, քանի որ Սաուդյան Արաբիայի գլխավորած  OPEC-ի ներկայացուցիչները հաստատուն են արդյունահանման ծավալները պահպանման վերաբերյալ իրենց դիրքորոշման մեջ», - «Բլումբերգ» գործակալությանն է հայտնել  Samsung Futures Inc.-ի վերլուծաբան Հոն Սուն Կին (Hong Sung Ki):