Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 22-27.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.35 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում եւ հաշվարկվել է 390 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել են 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված կենդանական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 20 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 285 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից չորս տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել են 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նմանատիպ խախտման համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման
գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Անտառների վերահսկողության բաժնի կոմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 60 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 40հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 20հատ «սիգ» տեսակի եւ 100 հատ «կարաս» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 10հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,84 մլն դրամ գումար:




























