Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերը ծովում Air Asia Indonesia ավիաընկերության Airbus A320-200-ի օդանավասանդուղքի նման օբյեկտ են նկատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Մալայզիական AirAsia ընկերության Ինդոնեզիայի Սուրաբայից Սինգապուր մեկնող QZ8501 չվերթի Airbus A320-200 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ի գիշերը: Օդանավում եղել էր 162 մարդ, այդ թվում՝ 17 երեխա:
Կապի վերջին սեանսի ժամանակ օդաչուները 2 հազար մ բարձրություն հավաքելու թույլտվություն էին խնդրել: Ինդոնեզիայի ցամաքային ծառայությունները սկզբում թույլատրել էին, սակայն անմիջապես էլ արգելել, քանի որ նշված բարձրությունում այլ օդանավ էր գտնվել: Անմիջապես դրանից հետո AirAsia-ի օդանավի հետ կապը կորել էր:



























