Մոսկվայի դատարանը դեկտեմբերի 30-ին մեղադրական վճիռ է կայացրել «Իվ Ռոշեի» գործով: Ալեքսեյ եւ Օլեգ Նավալնիները մեղավոր են ճանաչվել ընկերության դրամական միջոցների հափշտակության մեջ: Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3,5 տարվա պայմանական ազատազրկման, Օլեգը՝ 3,5 տարվա ազատազրկման:
Բացի պայմանական ազատազրկումից, Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է նաեւ 500 հազար ռուբլու չափով տուգանքի: «Բազմապրոֆիլ պրոցեսինգային ընկերության» ընկերության քաղաքացիական հայցով նրանից նաեւ 4,8 մլն ռուբլի բռնագանձվի:
Քննության վարկածով, Նավալնիները «2008-ից մինչեւ 2013թ. խարդախ ճանապարհով առեւանգել են «Իվ Ռոշե Վոստոկ» ընկերության (26,7 մլն ռուբլի ընդհանուր ծավալով), ինչպես նաեւ «Բազմապրոֆիլ պրոցեսինգային ընկերության» (ավելի քան 4,4 մլն ռուբլի դրամական միջոցները»), հաղորդում է «Lenta.ru»-ն:
Հիշեցնենք, որ եղբայրները դատարան էին ներկայացրել իրենց իրերով՝ ակնկալելով, որ նրանց կկալանավորեն հենց դատարանի դահլիճում:



























