Իտալական Norman Atlantic նավում բռնկված հրդեհի հետեւանքով  զոհերի թիվն աճել է 10-ի, մի քանի տասնյակ մարդու ճակատագիրն էլ անհայտ է:

Անհետ կորածների հստակ թիվը չի հաղորդվում: Իտալիայի, Հունաստանի իշխանությունները, որոնք վերահսկում են իրավիճակը, տարբեր տվյալներ են հայտնում մարդկանց թվի մասին:

Խառն իրադրություն է նաեւ ողջ մնացածների պարագայում: Ըստ տարբեր տվյալների, որոնք ներկայացնում են երկու կողմերը, փրկվածների ընդհանուր թիվը 427- 432 մարդ է: Իտալական մամուլը փոխանցում է, որ այրվող շոգենավից փրկվածներից 80 մարդ հիշատակված չէ ոչ մի ցուցակում, հայտնում է  «Առաջին ալիքը»:

BBC-ի ռուսական ծառայությունը փոխանցում է, որ վթարից ողջ մնացածները պնդում են, թե նավի հրդեհային ազդանշանային համակարգը չի աշխատել, անձնակազմի անդամներն էլ չեն արթնացրել քնած ուղեւորներին: Ըստ նրանց՝ բացի դրանից, շոգենավի փրկարարական  մակույկների մեծ մասը չի աշխատել: