Ինդոնեզիայի ի ռազմաօդային ուժերը մարդու մարմին են  գտել  այն շրջանում, որտեղից ենթադրաբար գտել էին AirAsia ավիաընկերության կորած Airbus օդանավի բեկորները,  հայտնում են ինդոնեզական լրատվամիջոցները՝ վկայակոչելով օդաչուին:

«Ալիքների վրա մարդ էր օրորվում: Իմ նոութբուքում լուսանկարը դիտելուց հետո հասկացա, որ դա զոհի մարմին է», - հայտարարել է լեյտենանտ Տրի Պրաբովոն:

Ինդոնեզիական մամուլը, վկայակոչելով Ինդոնեզիայի քաղաքացիական ավիացիայի ղեկավարին, նաեւ հայտնում է, որ ծովում հայտնաբերված օբյեկտները Airbus օդանավի բեկորներն են: Կարմիր-սպիտակ օբյեկտները հայտնաբերվել են Կալիմանտան կղզու ափերի մոտ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հաղորդվում է նաեւ, որ Air Asia ընկերությունը Ինդոնեզայի ափերի մոտ անհետացած օդանավի ուղեւորների հարազատների համար  ուղիղ չվերթ է կազմակերպել դեպի որոնումների գոտի:  Օդանավը կթռչի Ճավայի ծովի վրայով, որտեղ դեկտեմբերի 28-ի գիշերը ռադարներից անհետացել էր Airbus-ը: Օդանավի ուղեւորների հարազատներին տրամադրվելու է 180 տեղ, մնացած նստատեղերը կզբաղեցնեն մամուլի ներկայացուցիչները: