Երեւան-Սեւան ճանապարհին երեկ գիշերը հարձակման է ենթարկվել տաքսու վարորդը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու տղամարդ Սեւան քաղաք գնալու պատրվակով նստել են տաքսի, ճանապարհի կեսից նրանից մեկը հարվածել է վարորդի գլխին, որից հետո նա ստիպված է եղել կանգնեցնել մեքենան ու իջել մեքենայից:
Դրսում «ուղեւորները» շարունակել են քաշքշել վարորդին` պահանջելով գումար: Վարորդը ստիպված է եղել իր մոտ եղած մոտ 100 հազար դրամը տալ նրանց: Գումարը ստանալով` նրանք հեռացել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:



























