Ֆիլիպինների կենտրոնական մասում ջրհեղեղների, սողանքների եւ արեւադարձային փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 11 մարդու: Ավվելի վաղ հաղրդվել էր 6 զոհերի եւ 115 հազար տարհանվածների մասին:

«Սենյանգ» անունն ստացած փոթորիկը Ֆիլիպինների հարավային կղզիներին վրա է հասել  դեկտեմբերի 29-ին, որից հետո տեղափոխվել է երկրի կենտրոնական հատված: Դեկտեմբերի 30-ին փոթորիկն ընդգրկել է  երկրի կենտրոնական Բոհոլ եւ Սեբու նահանգները, այդ թվում հասնելով նաեւ մի քանի շրջաններ, որտեղ զարգացած է ձկնորսական եւ զբոսաշրջային բիզնեսը: Մինչ աղետի վրա հասնելը տարհանվել է  1,7 հազար մարդ:

Դեկտեմբերի 30-ին  ութնամյա աղջնակից եւ երկու դեռահասներից, բացի, աղետի զոհ է դարձել  եւս հինգ մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս ամսվա ընթացքում ավելի վաղ  Ֆիլիպինների վրայով անցել էր նաեւ «Հագուպիտ» թայֆունը:  Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհուրդը (NDRRMC)  հայտնել է 9 զոհի մասին, սակայն, ըստ Միջազգային կարմի խաչի,  զոհվել է շուրջ 27 մարդ: