Երեւանում օրերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Վարդանանց փողոցի թիվ 32 շենքի բակում, խաղահրապարակում 23-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել:

Ալկոհոլի ազդեցության տակ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր որովայնին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, հաջողվել է կյանքը փրկել:

Ըստ նախնական տեղեկությունների` ինքնասպանության փորձի պատճառները ահռելի պարտքերն են եղել: