Ինդոնեզացի փրկարարները Ճավայի ծովում հայտնաբերել են դի, որը ենթադրաբար եղել է նախօրեին անհետացած Air Asia A320-300 օդանավի ուղեւորներից:
Ինչպես հաղորդում է Detik.com ինտերնետ-պորտալը, գործողության ընթացքում Ինդոնեզիայի ազգային փրկարարաորոնողական վարչության (Basarnas) Super Puma ուղղաթիռի անդամներից մեկը ճոպանով իջել է եւ մահացածի մարմինը բարձրացրել ուղղաթիռ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փրկարարների գնահատականներով՝ կործանման ենթադրվող վայրի խորությունը մոտ 30 մետր է, այնտեղ են շարժվում նավեր եւ ուղղաթիռներ:



























