Փրկարարները գտել են AirAsia  ավիաընկերության օդանավի զոհված վեց  ուղեւորների մարմինները, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Associated Press-ը:

Մարմինները հայտնաբերվել են Ճավայի ծովում՝  այն վայրից 10 կմ հեռու, որտեղ վերջին անգամ կապի մեջ էր դուրս եկել օդանավի անձնակազմը: Վեց մարմնից երեքը տեղափոխել են երկրի ՌԾՈՒ-ի նավ: Նշվում է, որ զոհերի վրա փրկարարական բաճկոններ չեն եղել:

Օդանավում եղել է 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: