ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել նորապսակներից, որոնք իր պատճառով հետաձգել են հարսանիքը: Նախագահի աշխատակազմը արգելել է հարսանիքը կազմակերպել Հավայան կղզիների ռազմաբազայում գտնվող գոլֆի դաշտում՝ այն տան դիմաց, որտեղ նախագահն անցկացնում է իր սուրբծննդյան արձակուրդները: Հարսանիքն անցկացրել են ռազմաբազայի հրամանատարի տնից ոչ հեռու, փոխանցում է CNN-ը:
Փեսայի քույրը պատմել է, որ զինվորականներ Նատալի Հեյմելը (Natalie Heimel) եւ Էդվարդ Մալյու կրտսերը (Edward Mallue Jr.) Օբամային իրենց հարսանիքին են հրավիրել դեկտեմբերի 28-ին: Նախագահը պատասխան է ուղարկել, որում ասված է, որ չի կարող մասնակցել հանդիսությանը: Հարսանիքի նախօրեին զանգահարել էին զույգին եւ ասել, որ միջոցառումը չի կարելի անցկացնել գոլֆի դաշտում:
Երբ Bloomberg գործակալությունը նախագահի աշխատակազմին խնդրել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը, նախագահը զանգահարել է հարսնացուին եւ ներողություն խնդրել: Ըստ Օբամայի՝ ինքը չի իմացել, որ նորապսակներին ստիպել են փոխել իրենց ծրագրերը, հայտնում է «lenta.ru»-ն:




























