ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտահոգ է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ ճնշումներով: Այդ մասին դեկտեմբերի 29-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:

Նրա խոսքով՝ պետքարտուղար Ջոն Քերրին տվյալ հարցը քննարկել է դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: «Դրանից հետո մենք տեսանք Ազատություն ռադիոյի փակում, ունեցվածքի վերգրում, տեղի իրավապահների կողմից աշխատակիցների՝ բռնի կերպով հարցաքննության ներկայացում», - հայտարարել է Ռատկեն: 

Պետքարտուղարության ներկայացուցիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել մարդու իրավուքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, ընդգծել է Ռատկեն: