Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Քաթարի դեսպանատան անվտանգության աշխատակիցը վիրավորվել է անծանոթների արձակած կրակոցից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Քաթարի դեսպանատան դիմաց արգելվող գոտում մի մեքենա է կանգնել, որի վարորդին զգուշացնելու համար դուրս է եկել դեսպանատան անվտանգության աշխատակիցը։

Այդ պահին հարեւանությամբ գտնվող մեկ այլ մեքենայի մեջից կրակել են անվտանգության աշխատակցի վրա, որից հետո 2 մեքենաներն էլ փախուստի են դիմել։

Վիրավորված անվտանգության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը աշխատանքներ է սկսել՝ հայտնաբերելու զինված հարձակման մասնակիցներին։