Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամանորյա տոներին ընդառաջ աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 23 հազար ընտանիքի:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության եւ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցներն առաջին անհրաժեշտության մթերքներով պարենային փաթեթներ են տրամադրել բոլոր շահառուներին:
Պատասխանատուները վստահեցրել են, որ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կլինեն շարունակական նաեւ 2015թ.-ին:




























