Ամանորին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանն ավանդույթի համաձայն հաճելի անակնկալ է մատուցել երեւանաբնակ փոքրիկներին: Շուրջ 37 հազար 600 երեխաներ քաղցրավենիքի նվեր-փաթեթներ են ստացել՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով: 

Այդ մասին հայտնել են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ամանորյա տոնակատարությունների շրջանակում երեխաների համար տարաբնույթ համերգային ու թատերական ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքի մշակութային բոլոր հաստատություններում: Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համարգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաեւ սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: