Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի առավոտյան՝ Norman Atlantic-ի հարեւանությամբ գտնվող  քաշակներից մեկում: «Մեկ մարդ զոհվել է տեղում, երբ ճոպանը հայտնվել է շարժիչում եւ կտրվել: Մյուսը մահացել է ուղղաթիռում՝ մի քանի րոպե անց, երբ նրան  օգնություն էին ցուցաբերում դեպքի վայր ժամանած բուժաշխատողները», - Reuters-ին է հայտարարել Ալբանիայի  Վլյորա նավահանգստի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  

Հունաստանի արեւմտյան ափի Իգումենիցա նավահանգստից Իտալիայի Անկոնա նավահանգիստ նավարկող նավում  հրդեհը սկսվել էր դեկտեմբերի 28-ի առավոտյան՝ պահեստային մասում: Բռնկման պահին նավում գտնվել էր 470 ուղեւոր եւ անձնակազմի անդամներ:  Ըստ վերջին տվյալի՝ ողբերգության զոհ է դարձել 10 մարդ: Անհետ կորածների որոնումները շարունակվում են: