Հունաստանի համընդհանուր խորհրդարանական ընտրությունները կկայանան հունվարի 25-ին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը քվեարկության երրորդ, եզրափակիչ փուլի ընթացքում չի ընտրել նախագահին:
Շրջակա միջավայրի պատշպանության հարցերով նախկին եվրահանձնակատար եւ միակ թեկնածու Ստավրոս Սիմադի օգտին 300 պատգամավորներից քվեարկել են 168-ը: Նախագահ դառնալու համար վերջինիս անհրաժեշտ է 180 ձայն հավաքել:
Ըստ սահմանադրության, 10 օրվա ընթացքում խորհրդարանը պետք է լուծարվի եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցակցվի:
Մտավախություններ կան, որ «Սիրիզա» ձախ կուսակցությունը (որին հասարակական կարծիքի հարցումների տվյալներով սատարում է հույների մեծ մասը), ընտրությունների արդյունքում կարող է ղեկավարել կառավարությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























